• Երևանի Առնո Բաբաջանյանի անվան

    Պետական Երաժշտամանկավարժական քոլեջ
  • Երևանի Առնո Բաբաջանյանի անվան

    Պետական Երաժշտամանկավարժական քոլեջ
Հայտարարություններ

Ուշադրությու՛ն

ուսանողական նպաստների տրամադրման մրցութային հանձնաժողովի որոշումը դիտեք այստեղ

Առաջին կուրսեցիների հանրակրթական խմբերի անվանացանկը դիտեք այստեղ


  ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ԶԵՂՉՄԱՆ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Քաղվածք
ՀՀ կառավարության
4 նոյեմբերի 2021 թվականի № 1784-Ն որոշումից`
    Ուսման վարձի փոխհատուցման պայմանները և դիմումների ընդունման ժամկետները` այստեղ

 

ԴԱՍԱՑՈՒՑԱԿ

2022-2023 
ուսումնական տարվա II կիսամյակի խմբակային պարապմունքների դասացուցակ

Հանրակրթական բաժին
Դաշնամուր
Լարային բաժին 

Փողային և հարվածային գործիքներ
Ժող. գործիքներ
Երգեցողություն
Երգչախմբավարություն
Երաժշտության տեսություն

Ուշադրությու՛ն
փետրվարի 8
Դասացուցակում կատարվել է փոփոխություն։

 ԴԱՍԱԺԱՄԵՐ

1.    0900 - 0940
2.    0945 - 1025
3.   1030 - 1110
4.   1115 - 1155
5.   1210 - 1250
6.   1255 - 1335
7.   1340 - 1420
8.   1425 - 1505
9.   1510 - 1550
10. 1555 - 1635
11. 1640 - 1720

 

24 Հունիսի - 1 Հուլիսի 2023

Դիմորդի անկյուն

Հարգելի դիմորդ

Երեվանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը
հրավիրում է ձեզ՝ ստանալու մասնագիտական երաժշտական կրթություն

Ավելին

2022-2023 ուսումնական տարվա հայտարարությունների արխիվ

Մեր շրջանավարտները
  

  
  

Կապվել մեզ հետ

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ազատության 18

01.09.2022թ.


     Սիրելի ուսանողներ և դասախոսներ, Բաբաջանյան քոլեջի աշխատակիցներ Ողջունում եմ ձեզ` Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Սկսվում է ևս մի ուսումնական տարի, ևս մի շրջան, որտեղ ուսուցիչը աշակերտին, դասախոսը` ուսանողին պիտի փոխանցեն ամենաբարձրարժեքը` Գիտելիքը։ Մերօրյա հարափոփոխ իրականության մեջ մասնագիտական գիտելիքն ու բարձր պատրաստվածությունը հաջողության կարևորագույն գրավականներից են։ Անհրաժեշտ է անցնել այդ ճանապարհը համբերությամբ և նվիրումով։ Մաղթում եմ բոլորիդ խաղաղ ուսումնական տարի, հետաքրքիր, եռանդուն և ստեղծագործ կրթական ընթացք։

     
Երևանի Առնո Բաբաջանյանի ավան 
պետական երաժշտամանկավարժական 
քոլեջի տնօրեն` Ա. Հարությունյան


30.08.22թ.

       Հարգելի ամբիոնի վարիչներ և կուրսղեկներ

      Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին քոլեջի Մեծ դահլիճում տեղի կունենա Գիտելիքի օրվան նվիրված հանդիպում՝ առաջին կուրսեցիների և նրանց ծնողների հետ: Ամբիոնների վարիչների և կուրսղեկների ներկայությունը պարտադիր է:

 


     15.04.2022թ.

 

Հրավիրում ենք ավարտական կուրսերի ուսանողների ուշադրությունը

 

Առաջարկում ենք ծանոթանալ 2022-2023 ուսումնական տարվա բուհական ընդունելության և շարունակական կրթության կարգերին՝

 

Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն 

ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը: KARG.pdf  

 

Առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման տեսանյութ 

 

Հայտերի ընդունման սկիզբ 15.04.-ավարտ 10.05.2022

 

• Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր 

առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն

ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ

կրթությունը շարունակելու կարգը: KARG SHARUNAKAKAN.pdf

Հավակնորդների դիմումների ընդունման սկիզբ 15.04.- ավարտ 27.05.2022 / մոտենալ Ն․Սամսոնյանին/

 

 Ընդունելության մանրամասներին ծանոտանալու համար այցելեք  Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord. am կայք: 

 


 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի դիմորդ

Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը 2022-2023 ուստարվա ընդունելության քննություններին ընդառաջ կազմակերպում է կարճաժամկետ դասընթացներ քոլեջում գործող բոլոր ներքոհիշյալ բաժիններ ընդունվողների համար.

Դաշնամուրային

Լարային գործիքներ

Փողային և հարվածային գործիքներ

Ժողովրդական գործիքներ

Երգեցողություն

Երգչախմբավարություն

Երաժշտության տեսություն

Մանրամասների համար զանգահարել՝ (010)28-53-20


17.09.21թ.


Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդների շրջանում թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման ծրագիր-մրցախաղի մասնակցության հայտերի ընդունում

Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրականացնում է «Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղ: Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ նախատեղեկատվական և մրցակցային, որին իրենց մասնակցությունը կարող են ունենալ երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից: Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվի մեկօրյա տևողությամբ առցանց դասընթաց, որը կվարեն թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի փորձագետներ, ովքեր կփոխանցեն անհրաժեշտ տեղեկատվություն։ Դասընթացի հաջորդ օրը առցանց թեստի միջոցով կընտրվեն յուրաքանչյուր մարզից 2 հոգանոց թիմեր, ովքեր ծրագրի երկրորդ՝ մրցակցային փուլում կմասնակցեն ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում կայանալիք ինտերակտիվ համակարգչային «Brain Ring» ձևաչափով մրցախաղին:  Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների: Տեղափոխման և գիշերակացի ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdoKmyOVaP-LkOiwyVTxqE6rx0Ztwci6_iREMaEo9GJ-niR7A/viewform?usp=sf_link
Ծրագրի մասնակցության հայտերը ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը: Ծրագրի նախատեղեկատվական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ մասնակիցներին նախապես տրամադրված ժամանակացույցով։

Ծանոթություն. Մրցախաղի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար միջոցառման մասնակիցների համար կապահովվի անհրաժեշտ միջոցներ (բժշկական դիմակ, հականեխիչ (անտիսեպտիկ) հեղուկներ ձեռքերի ախտահանման համար):


 

30.08.21թ.

       Հարգելի ամբիոնի վարիչներ

      Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին քոլեջի Մեծ դահլիճում տեղի կունենա Գիտելիքի օրվան նվիրված հանդիպում՝ առաջին կուրսեցիների և նրանց ծնողների հետ: Ամբիոնների վարիչների ներկայությունը պարտադիր է:

      Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և պահպանել հեռավորություն:


     

7.09.2020 թ.

Հարգելի ուսանողներ 

2020-2021 ուսումնական տարին կմեկնարկի առաջին  կուրսեցիների համար սեպտեմբերի 14- ին ժամը 9:30 քոլեջի բակում: 

Բոլոր առարկաները առաջին կուրսեցիները կանցնեն առկա ձևաչափով սեպտեմբերի 14- 30, որից հետո

 բոլոր խմբակային առարկաները (հանրակրթական և երաժշտատեսական) կանցնեն առցանց: Հատուկ մասնագիտական առարկաները կշարունակվեն առկա:

 

 Այլ կուրսերում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15- ից:

Առկա ձևաչափով կանցնեն միայն   հատուկ մասնագիտական առարկաները:

 

Խնդրվում է առաջին կուրսերի կուրսղեկներին, սեպտեմբերի 14 -ին, ներկա լինել քոլեջում ժամը 9:00 

 


 28.08.2020թ.

ՀԱՐԳԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

 Տեղեկացնում ենք, որ ձեր ամբիոնների ժողովները սկսած սեպտեմբերի 7-ից կկայանան քոլեջի՝ մեծ դահլիճում  հետևյալ ժամանակացույցով'


Լարային ամբիոն- երկուշաբթի (7 սեպտեմբերի), ժ.12:00;

 Դաշնամուրային ամբիոն- երկուշաբթի (7 սեպտեմբերի), ժ.13:00;

 Փողային ամբիոն- երկուշաբթի (7 սեպտեմբերի), ժ.14:00;

 Տեսական ամբիոն- երեքշաբթի (8 սեպտեմբերի), ժ.12:00; 

 Հանրակրթական ամբիոն- երեքշաբթի (8 սեպտեմբերի), ժ.13:00;

 Խմբավարության և երգեցողության ամբիոներ- չորեքշաբթի (9 սեպտեմբերի), ժ.12:00; 

 Ժող. գործիքների ամբիոն- չորեքշաբթի (9սեպտեմբերի), ժ.13:00; 

 Ընհանուր դաշնամուրի ամբիոն- չորեքշաբթի (9 սեպտեմբերի), ժ. 14:00:

 

 

Հայտագիր

Գալա-համերգ

Թավջութակի երաժշտության համերգ

Բարեգործական համերգ

Ամանորյա համերգ

Դասարանական համերգ

Հետևեք մեզ