X

 


14.08.2026 թ․

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ում «Մասնագիտություն (Քանոն)»,  «Մասնագիտություն (Դհոլ)», «Երաժշտության տեսություն» առարկաներ դասավանդող դասախոսի թափուր հաստիքների համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

1. Դիմում (Ձև 1),

2. բարձրագույն մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)

(բնօրինակը և պատճենը),

3. անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5. ինքնակենսագրություն (Ձև 4),

6. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները

ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,

7. այլ պետության քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու

իրավունքը հաստատող փաստաթուղթ,

8. մեկ լուսանկար՝ 3x4 չափի:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թ. օգոստոսի 14-ից մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան, Ազատության 18:

Մրցույթը տեղի կունենա 2026 թ. օգոստոսի 24-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում`

«Մասնագիտություն (Քանոն)» ժամը՝ 11:00

«Մասնագիտություն (Դհոլ)» ժամը՝ 13:00

«Երաժշտության տեսություն» ժամը՝ 14:00:

Տեղեկությունների համար զանգահարել (+374) 91 781370 հեռախոսահամարով։

Էլեկտրոնային հասցե՝ babajanyancollege@yahoo.com:


 01.09.2022 թ․
Հայտարարվում է մրցույթ` «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ում շվիի և դուդուկի կատարողական արվեստի դասավանդող դասախոսի թափուր տեղի համար:
    Դասախոսի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
    Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի: Մասնակիցների գիտելիքների և կարողությունների ստուգումը՝ հարցազրույցն իրակացվելու է Քոլեջի կողմից կազմված հարցատոմսերով:
    Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1.    դիմում (Ձև 1),
2.    բարձրագույն մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3.    անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4.    աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5.    ինքնակենսագրություն (Ձև 4),
6.    Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ,
7.    այլ պետության քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8.    մեկ լուսանկար՝ 3x4 չափի:
   Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
   Փաստաթղթերի ընդունման ժամկետն է` 08.09.2022 թ. - 22.09.2022 թ.:
   Փաստաթղթերն ընդունվում են բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ը, Ազատության 18 հասցեում:
    Հարցազրույցը կանցկացվի 23.09.2022 թ., ժամը 10:00-ին, Ազատության 18 հասցեում:
    Տեղեկությունների համար զանգահարել (010) 285320 հեռախոսահամարով:


16.12.2019 թ․
«Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է ամբիոնի վարիչների մրցույթ:
Հավակնորդներին ներկայացվող նվազագույն պահանջները`
1․ Բարձրագույն  մասնագիտական կրթություն
2․ Առնվազն հինգ տարվա մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ։
Դիմումելու վերջնաժամկետը 16․01․2020թ․: Ամբիոնների վարիչների
ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի հունվարի 21-ին և 22-ին:
Դիմելու ընթացակարգը 
Հայտարարված մրցույթով հետաքրքրված անձինք կադրերի բաժին են  ներկայացնում 
1․ Տնօրենին հասցեագրված դիմում /
Դիմումի ձև/
2․ ինքնակենսագրություն
3․ գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր։

 Ամբիոնների վարիչների ընտրությունների ժամանակացույց

 

ամսաթիվ          ժամ         ամբիոն
21 հունվարի   10:00     Երգեցողության թիվ 1
21 հունվարի   11:00     Երգեցողության թիվ 2
21 հունվարի   12:00     Լարային գործիքների
21 հունվարի   13:00     Փողային և հարվածային գործիքների
21 հունվարի   14:00     Խմբավարական
22 հունվարի   11:30     Ժողովրդական գործիքների թիվ 1
22 հունվարի  12:15      Ժողովրդական գործիքների թիվ 2
22 հունվարի  13:30      Երաժշտության տեսության
22 հունվարի  14:00     Հանրակրթության
22 հունվարի  14:45     Ընդհանուր դաշնամուրի
22 հունվարի  15:30     Մասնագիտական դաշնամուրի
22 հունվարի  16:00     Նվագակցութան և կամերային անսամբլի