X

      

19.11․2024 թ․


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Առնո Բաբաջանյանի անվան  պետական երաժշտամանկավարժական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան Ազատության 18,
2024 թվականի  նոյեմբերի 20-ից մինչև  դեկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան  պետական երաժշտամանկավարժական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան Ազատության 18։
Տեղեկությունների համար զանգահարել (+37410)285320, (+37491)781370 հեռախոսահամարներով:

Փաստաթղթերը ուղարկել  babajanyancouncil@gmail.com էլեկտրոնային հասցեին։


09.09.2024 թ․
«Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է ամբիոնի վարիչների մրցույթ:
Հավակնորդներին ներկայացվող նվազագույն պահանջները`
1․ Բարձրագույն  մասնագիտական կրթություն
2․ Առնվազն հինգ տարվա մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ։
Դիմումելու վերջնաժամկետը 08․10․2024թ․: Ամբիոնների վարիչների
ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 09-ին և 11-ին:
Դիմելու ընթացակարգը 
Հայտարարված մրցույթով հետաքրքրված անձինք կադրերի բաժին են  ներկայացնում 
1․ Տնօրենին հասցեագրված դիմում /
Դիմումի ձև/
2․ ինքնակենսագրություն
3․ գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր։

 Ամբիոնների վարիչների ընտրությունների ժամանակացույց

ամսաթիվ            ժամ         ամբիոն
09 հոկտեմբերի    10:00    Հանրակրթական
11 հոկտեմբերի    11:00     Լարային գործիքներ


07.08.2024 թ․

Հայտարարվում է մրցույթ` «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ում «ֆիզկուլտուրա» և «Հայոց լեզու և գրականություն»   առարկաներ դասավանդող դասախոսի թափուր տեղերի համար:
    Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1.    դիմում (Ձև1),
2.    բարձրագույն մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3.    անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4.    աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5.    ինքնակենսագրություն (Ձև4),
6.    Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ,
7.    այլ պետության քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
8.   մեկ լուսանկար՝ 3x4 չափի:
9. զինվորական գրքույկ
   Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
   Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. oգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի  և այլ ոչ աշխատանքային օրերից, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան, Ազատության 18:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. oգոստոսի 23-ին՝ ժամը 11:00,   Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում:
  Տեղեկությունների համար զանգահարել (010) 285320 հեռախոսահամարով:
 Էլեկտրոնային հասցե՝ babajanyancollege@yahoo.com:


 01.09.2022 թ․
Հայտարարվում է մրցույթ` «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ում շվիի և դուդուկի կատարողական արվեստի դասավանդող դասախոսի թափուր տեղի համար:
    Դասախոսի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
    Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի: Մասնակիցների գիտելիքների և կարողությունների ստուգումը՝ հարցազրույցն իրակացվելու է Քոլեջի կողմից կազմված հարցատոմսերով:
    Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1.    դիմում (Ձև 1),
2.    բարձրագույն մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3.    անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4.    աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5.    ինքնակենսագրություն (Ձև 4),
6.    Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ,
7.    այլ պետության քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8.    մեկ լուսանկար՝ 3x4 չափի:
   Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
   Փաստաթղթերի ընդունման ժամկետն է` 08.09.2022 թ. - 22.09.2022 թ.:
   Փաստաթղթերն ընդունվում են բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ը, Ազատության 18 հասցեում:
    Հարցազրույցը կանցկացվի 23.09.2022 թ., ժամը 10:00-ին, Ազատության 18 հասցեում:
    Տեղեկությունների համար զանգահարել (010) 285320 հեռախոսահամարով:


16.12.2019 թ․
«Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է ամբիոնի վարիչների մրցույթ:
Հավակնորդներին ներկայացվող նվազագույն պահանջները`
1․ Բարձրագույն  մասնագիտական կրթություն
2․ Առնվազն հինգ տարվա մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ։
Դիմումելու վերջնաժամկետը 16․01․2020թ․: Ամբիոնների վարիչների
ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի հունվարի 21-ին և 22-ին:
Դիմելու ընթացակարգը 
Հայտարարված մրցույթով հետաքրքրված անձինք կադրերի բաժին են  ներկայացնում 
1․ Տնօրենին հասցեագրված դիմում /
Դիմումի ձև/
2․ ինքնակենսագրություն
3․ գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր։

 Ամբիոնների վարիչների ընտրությունների ժամանակացույց

 

ամսաթիվ          ժամ         ամբիոն
21 հունվարի   10:00     Երգեցողության թիվ 1
21 հունվարի   11:00     Երգեցողության թիվ 2
21 հունվարի   12:00     Լարային գործիքների
21 հունվարի   13:00     Փողային և հարվածային գործիքների
21 հունվարի   14:00     Խմբավարական
22 հունվարի   11:30     Ժողովրդական գործիքների թիվ 1
22 հունվարի  12:15      Ժողովրդական գործիքների թիվ 2
22 հունվարի  13:30      Երաժշտության տեսության
22 հունվարի  14:00     Հանրակրթության
22 հունվարի  14:45     Ընդհանուր դաշնամուրի
22 հունվարի  15:30     Մասնագիտական դաշնամուրի
22 հունվարի  16:00     Նվագակցութան և կամերային անսամբլի