ԱՐՏՅՈՄ ՄԽԻԹԱՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 
      Արտյոմ Մխիթարի Հարությունյանը ծնվել է 1991թվականի նոյեմբերի 1ին ՀՀ   Արմավիրի մարզի Լուսագյուղ   համայնքում։
                    Կրթություն և աշխատանքային գործունեություն
    1998-2007թթ սովորել է Լուսագյուղի միջնակարգ դպրոցում։
    2007-ին ընդունվել և 2013թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան  պետական   երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժինը։
    2009-2011թթ ծառայել է Արցախի Պաշտպանական Բանակում, որպես զինվորական     երաժիշտ։
    2013թ ընդունվել և 2017թ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը, ստանալով                       կատարողական արվեստի բակալավրի որակավորում։   
   2018թ հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։
   Հանդիսանում է Էջմիածի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիրը և     գեղարվեստական ղեկավարը։
   2024թ իրականացրել և ղեկավարել է «Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիկան երգեցողության համապետական» և   «Հեղինակային երգի» հանրապետական մրցույթ-փառատոները։
2018թ փետրվարի 1-ից մինչ 2022թ աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի «Ս․Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում որպես նվագակցող։
2021-2022թթ աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում որպես նվագակցող։
2021-2023թթ աշխատել է Երևանի Ռոսմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, որպես կոնցերտմայստեր, այնուհետև որպես նվագախմբի ղեկավարի օգնական։
2022թ հունիսի 1-ին նշանակվել է Վաղարշապատի համայնքապետարանի «Ս․Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում ուսումնական գծով փոխտնօրեն։
2022թ սեպեմբերին Վաղարշապատի համայնքի ղեկավարի հրամանով նշանակվել է Վաղարշապատի Ս․Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև 2023թ հունիսին նշանակվել է նույն հաստատության տնօրեն։
2025թ ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապտության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նշանակվել է «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
2025թ հուլիսի 28-ից Հայաստանի Հանրապտության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նշանակվել է «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի» տնօրեն։